50 նոր բնակարան Արցախի Աղավնո համայնքում

Շուտով շահագործման կհանձնվի 50 նոր բնակարան ԼՂՀ Քաշաթաղի շրջանի Աղավնո համայնքում:

Վերաբնակեցման գոտու զարգացման շրջանակներում ԼՂՀ կառավարության, Կիպրոսում գրանցված «ARI 3 Limited» ընկերության և Արցախի ներդրումային հիմնադրամի համաֆինանսավորմամբ« գրում է zham.am-ը: Աղավնոյում կյանքի կոչվեց այս ծրագիրը, որն առաջին հերթին միտված էր զարկ տալու Արցախի ժողովրդագրության աճին:

Ծրագիրը եռափուլ է, յուրաքանչյուր փուլում նախատեսվում է կառուցել 50 բնակելի առանձնատուն: Շինարարական աշխատանքները սկսվել էին 2013 թվականից: Այն իրականացնում են մի քանի կապալառու ընկերություններ: Այժմ տարվում են բնակարանների ներքին հարդարման, տարածքի բարեկարգման և ջրի ներքին կոյուղացանցի աշխատանքները:

Աղավնոյի բնակիչները մշտական ջուր կունենան:

50 նոր բնակարան Արցախի Աղավնո համայնքում

 

Leave a Reply