Աղավնո

ԼՂՀ Քաշաթաղի շրջանի Աղավնո համայնքում կառուցվող 50 առանձնատներից 24-ը շահագործման կհանձնվեն մինչև տարեվերջ:

Առանձնատներում այժմ վերջին աշխատանքներն են տարվում: Կատարվում է արտաքին հարդարում, բարեկարգվում է բնակարանների մերձակա տարածքը: Մյուս 26 բնակարանները պատրաստ կլինեն հաջորդ տարի: Այստեղ կատարվում է արտաքին ջրամատակարարման և կոյուղու ցանցերի կառուցումը: Հիշեցնենք, որ բնակարանների շինարարությունը սկսվել է 2013 թվականից` ԼՂՀ կառավարության վերաբնակեցման գոտու զարգացման ծրագրերի շրջանակներում: Ֆինանսավորումն իրականացվում է ,,ARI 3 Limited,, ընկերության, ԼՂՀ Կառավարության և Արցախի ներդրումային հիմնադրամի համաֆինանսավորմամբ:

Leave a Reply