Խորհրդակցություն` նվիրված Աղավնոյի բնակարանաշինությանը

Քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանի հրավիրած խորհրդակցության թեման Աղավնո գետի ափին կառուցվող առաջին թաղամասի` Արիավանի շինարարության վերջին աշխատանքների մասին է:

 

Արիավանի 50 բնակարանները կառուցող կապալառու կազմակերպությունների պատասխանատուները նախարարին ներկայացրին շինարարության ներկա փուլը: Ավարտման փուլում են կոմունիկացիոն աշխատանքները, մասնավորապես, ընթացքի մեջ են ջրային ներքին ու արտաքին ցանցի, էլեկտրամոնտաժման, թաղամասի բարեկարգման ու հենապատերի կառուցման աշխատանքները: Կ.Շահրամանյանը հանձնարարեց սեղմ ժամկետներում ավարտին հասցնել ընթացիկ աշխատանքները, որպեսզի մայիսի վերջին այն պատրաստ լինի շահագործման: Նախարարի խոսքով, ժամանակը շատ քիչ է, և կարող են խնդիրներ առաջանալ կապված եղանակային պայմանների հետ, ուստի, կապալառու կազմակերպությունները պետք է բոլոր հնարավորություններն օգտագործեն թաղամասը վերջնական տեսքի բերրելու համար: Ավելացնենք, որ այստեղ աշխատում են «Արգիշտի», «Մեխտրանսպորտ», «Էլիտստրոյ», «Եվրոստրոյ», «Արմեն-շին», «Ստրոյգիգանտ», «ԱԿԱ», «Տիգրան Մեծ», «Պիրամիդա» ՍՊԸ կապալառու ընկերությունները և «Արցախուղի» ՓԲԸ-ն: Շինարարական աշխատանքները սկսվել էին 2013 թվականից: Շինարարության պատվիրատուն ԼՂՀ քաղաքաշինության նախարարությունն է, Ֆինանսավորումն իրականացվում է լիբանանահայ գործարարների կողմից հիմնադրված ,,ARI,, ընկերության, ԼՂՀ Կառավարության և Արցախի ներդրումային հիմնադրամի համաֆինանսավորմամբ:

Leave a Reply