2015թ. բնակարանաշինության ընդհանուր նկարագիրը ԼՂՀ-ում.

Բնակարանաշինության ոլորտն Արցախի հանրապետության առանցքային ճյուղերից է, որը մշտապես գտնվում է Կառավարության ուշադրության կենտրոնում:

ԼՂՀ կառավարության ծնելիության և բազմազավակության խթանման միջոցառումների շրջանակներում, կապիտալ ներդրումների ծրագրով նախորդ տարի բնակարանաշինությանը հատկացվել է 10 միլիարդ 92 մլն դրամ գումար, որից` բնակելի տների վերանորոգման նպատակով 775 մլն դրամ գումարի շինանյութ է տրամադրվել 788 ընտանիքների: «Հայաստան» Համահայկական Հիմնադրամի կողմից սկսվել է 6 և ավելի երեխաներ ունեցող ընտանիքների համար բնակելի տների կառուցման ծրագիրը, որի շրջանակում սկսվել են 21 բնակելի տների կառուցման աշխատանքները: Կառուցվել է 21 բնակելի տուն, ընթացքի մեջ են ևս 56-ի կառուցման շինաշխատանքները: 2015 թվականի ծրագրով` վերանորոգվել է 34 և ընթացքի մեջ է 2 բնակելի տան վերանորոգումը: Վերանորոգման կամ գնման դիմաց փոխհատուցում է տրամադրվել 89 բնակարանի համար: Բնակարանաշինությունը ծավալվել է հիմնականում հետևյալ ուղղություններով.

1.Զոհված ազատամարտիկների ընտանիքների բնակարանների վերանորոգում և կառուցում

2.ԼՂՀ-ում ծնելիության և բազմազավակության խթանման միջոցառումների իրականացման ծրագրի շրջանակներում բնակարանների կառուցում և վերանորոգում.

3.Այլ սոցիալական խմբերին պատկանող ընտանիքների բնակելի տների վերանորոգում:

Բնակարանաշինության մեծածավալ աշխատանք է իրականացվել Քաշաթաղի շրջանի Աղավնո բնակավայրում: Ընթացքի մեջ է Մարտակերտի շրջանի Նոր Կիլիկիա բնակավայրի նորակառույց թաղամասի և Մատաղիս համայնքի բազմաբնակարան շենքի աշխատանքները, Մարտունի քաղաքի նորակառույց թաղամասի շինարարական աշխատանքները, որոնք իրականացվում են արտաբյուջետային միջոցների հաշվին: 2016 թվականը ևս բնակարանաշինության առումով խոստումնալից կլինի: ,,Հայաստան,, համահայկական հիմնադրամի 2016 թվականի ,,Մեր տունը,, ծրագրով կմեկնարկի 5 և ավելի երեխաներ ունեցող ընտանիքների համար բնակելի տների կառուցման ծրագիրը: Արտաբյուջետային, բարեգործական ու կառավարության համաֆինանսավորման հիմունքներով բնակարանաշինության ծրագիր կմեկնարկի Մարտունու շրջանի Ճարտար, Ներքին Ճարտար համայնքներում և Ասկերանում:

Leave a Reply